Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Forcite Alpine. «Խելացի» սաղավարտ դահուկավազքի սիրահարների համար
27/01/2015 11:45

Forcite Alpine. «Խելացի» սաղավարտ դահուկավազքի սիրահարների համար

Եթե Դուք լեռնադահուկային սպորտի սիրահար եք և ցանկանում եք նկարահանել Ձեր բոլոր վայրէջքները, ապա Forcite Alpine «խելացի» սաղավարտը Ձեզ անկասկած դուր կգա: 

Նորույթը հագեցած է մի շարք նորարարական առավելություններով: 1920х1080 պիքսել ֆորմատով 120 կադր/վայրկյան արագությամբ տեսանյութեր նկարահանող տեսախցիկից բացի սաղավարտն ունի քամուց պաշտպանված բարձրախոս, որը հնարավորություն է տալիս մինչև 50 մետր հեռավորության վրա շփվել ընկերների հետ, ինչպես նաև հագեցած է լուսադիոդներով ու Bluetooth մոդուլով, որն ապահովում է սմարթֆոնի և սաղավարտի միջև կապն ու թույլ տալիս երաժշտություն լսել, պատասխանել մուտքային զանգերին և իրականացնել մի շարք այլ գործողություններ: 

Forcite Alpine-ը վաճառքի է ներկայացվելու այս տարվա ընթացքում, սակայն գնի վերաբերյալ մանրամասներ առայժմ չկան: