Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Oculus-ը ցուցադրել է Rift ակնոցի նորացված տարբերակն ու VR Audio համակարգը
14/01/2015 11:02

Oculus-ը ցուցադրել է Rift ակնոցի նորացված տարբերակն ու VR Audio համակարգը

Oculus ընկերությունը ցուցադրել է Rift վիրտուալ իրականության ակնոցի նոր՝ Oculus Crescent Bay տարբերակը, որին զուգահեռ ներկայացվեց նաև VR Audio համակարգը: 

Նախապես ընտրված տեսանյութերի միջոցով ընկերությանը հաջողվել է մանրամասն ներկայացնել վիրտուալ իրականության համակարգի բոլոր հնարավորությունները: Դրվագներից մեկում, օրինակ, օգտատերը հայտնվել էր բարձրահարկ շենքի տանիքի վրա: 

Ներկաներից  մի քանիսը, ում բախտ վիճակվեց փորձարկել Oculus Rift-ի նոր նախատիպը, նշում են, որ զգալիորեն բարելավվել է օդի շրջանառության համակարգը, ինչպես նաև մեծացել է դիսփլեյի թույլատրությունը: VR Audio համակարգի մասին արձագանքները նույնպես դրական են եղել: 

Oculus Rift վիրտուալ իրականության ակնոցի վերջնական տարբերակի թողարկման ամսաթիվն առայժմ հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ Crescent Bay-ը վաճառքը մեկնարկելու է այս տարվա ընթացքում: