Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 4 LTE-A ֆաբլեթը
29/12/2014 13:34

Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 4 LTE-A ֆաբլեթը

Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է LTE-A կապի հնարավորությամբ հագեցած Galaxy Note 4 ֆաբլեթը: Նշենք, որ ներկայում LTE-A ցանցն ապահովում է տվյալների փոխանցման 300 Մբիթ/վ արագություն, իսկ 2015 թվականին որոշ երկրներում այդ արագությունը հասնելու է մինչև 450 Մբիթ/վ, որը միջին հաշվարկով 4 անգամ գերազանցում է LTE ցանցի ապահոված արագությունը:   

Այդուհանդերձ, սարքի տեխնիկական հատկությունների վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել: Հայտնի չէ անգամ, թե ինչ պրոցեսոր է օգտագործվելու ֆաբլեթի աշխատանքն ապահովելու համար: Դեռևս հաստատում չի ստացել նաև Հարավային Կորեայի սահմաններից դուրս Galaxy Note 4 LTE-A ֆաբլեթի վաճառքը: