Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
MOTHER. Սարք, որն ամեն-ինչ գիտի
05/12/2014 23:35

MOTHER. Սարք, որն ամեն-ինչ գիտի

Ժամանակակից սարքավորումները ստեղծվում են նրա համար, որպեսզի հարմարվեն մեր առօրյա պահանջներին:

«Mother»-ը նորարարական սարք է, որը հոգ է տանում Ձեր անվտանգության, առողջության, բարեկեցության, հանգստի և այն ամենի մասին, ինչը կարող է անհանգստացնել: Այն իր մեջ ներառում է փոքրիկ շարժական մասեր, որոնք հնարավորություն են տալիս իմանալ, օրինակ, սենյակի ջերմաստիճանը, կամ թե ո՞վ կա տանը տվյալ պահին, արդյո՞ք երեխաները մաքրում են իրենց ատամները և շատ այլ բաներ: «Mother»-ը տեղյակ է ամեն ինչից: Պետք է պարզապես համապատասխան հրահանգ տալ, փոքրիկ սարքավորումն ամրացնել տվյալ առարկային ու հետևել պարբերաբար ստացվող հաղորդագրություններին: Դուք կարող եք նաև վերհիշել, թե ինչ հրահանգներ եք տվել «Mother»-ին նախկինում, հետևել Ձեր ամբողջ պատմությանը և պարզել, թե ինչին է պետք հատուկ ուշադրություև դարձնել և ինչն է սովորական բնույթ կրում Ձեր առօրյա կյանքում: Իսկ այդ ամենի մասին կարող եք տեղեկանալ տարբեր եղանակներով.

– կարող եք հաղորդագրություններ ստանալ սմարթֆոնին,

– կարող եք տեղեկանալ զանգերի միջոցով,

– կարող եք նամակ ստանալ էլ.հասցեին,

– կարող եք տեղեկանալ «Mother»-ի լուսային և ձայնային ազդանշաններից: