Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
2015 թվականին Google-ը կթողարկի «խելացի» ակնոցի նորացված տարբերակը
01/12/2014 14:28

2015 թվականին Google-ը կթողարկի «խելացի» ակնոցի նորացված տարբերակը

Հայտնի է դարձել, որ Google Glass «խելացի» ակնոցի նոր տարբերակը վաճառքի է ներկայացվելու 2015 թվականին: 

Նոր ակնոցներն ունենալու են ավելի տարողունակ մարտկոց և աշխատելու են Intel ընկերության կողմից մշակված պրոցեսորով: Թե մասնավորապես որ չիպը կօգտագործվի Google Glass-ում, դեռևս հայտնի չէ, սակայն լրատվամիջոցները կարծում են, որ սարքն աշխատելու է Intel MICA ֆիթնես թրեքերի պրոցեսորով: 

Google ընկերությունը նախկինում ևս թարմացրել է Google Glass «խելացի» ակնոցը՝ օպերատիվ հիշողությունն ավելացնելով մինչև 2 Գբ: Իսկ թե ինչ փոփոխություններ կլինեն այս անգամ, հայտնի կդառնա 2015 թվականին: