Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Honda-ն ներկայացրել է ջրածնային շարժիչով սեդանի կոնցեպտ
21/11/2014 12:31

Honda-ն ներկայացրել է ջրածնային շարժիչով սեդանի կոնցեպտ

Honda ընկերությունը ներկայացրել է FCV-սեդան, որն աշխատում է ջրածնային շարժիչի միջոցով: Արդեն ավելի քան 25 տարի է, ինչ Honda-ն զբաղվում է նման ավտոմեքենաների նախագծմամբ, և այս ոլորտում ընկերության գլխավոր մրցակիցը Toyota Mirai-ն է: 

Նոր ավտոմեքենայի սկզբնական կոնցեպտը` Honda FCEV-ն, ններկայացվել էր դեռևս 1 տարի առաջ, Լոս Անջելեսում տեղի ունեցած ավտոշքերթներից մեկի շրջանակներում, իսկ նորացված տարբերակի շնորհանդեսը կայացավ Ճապոնիայում: Իր դիզայնով FCV-ն բավականին մոտ է FCEV մոդելին, սակայն նոր կոնցեպտում 60%-ով ավելացել է հզորությունը՝ հասնելով մինչև 135 ձիաուժի: 

Սպասվում է, որ Honda FCV ջրածնային ավտոմեքենայի վաճառքը կմեկնարկի 2016 թվականի մարտին: