Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Pipo. 20 ԱՄՆ դոլար արժողությամբ «խելացի» ժամացույց
20/11/2014 18:15

Pipo. 20 ԱՄՆ դոլար արժողությամբ «խելացի» ժամացույց

Չնայած ներկայում արտադրվող «խելացի» ժամացույցների լայն ընտրանուն՝ կա մի շատ կարևոր բան, որ միավորում է նրանց, և դա, բնականաբար, սարքերի ոչ այնքան մատչելի գինն է: Ստեղծված իրավիճակը կփորձի շտկել PIPO ընկերությունը, որը ծրագրում է մոտ ապագայում ընդամենը 20 ԱՄՆ դոլար արժողությամբ «խելացի» ժամացույց թողարկել:

Սարքի մասին մանրամասներ առայժմ չեն հրապարակվել: Ենթադրվում է, որ այն կարողանալու է հաշվարկել կալորիաներն ու արևի ճառագայթման ինտենսիվությունը, ինչպես նաև չափել ջերմաստիճանը: Բացի այդ, այն հագեցած է լինելու քնի վերահսկման ֆունկցիայով, իսկ աշխատանքը համակցվելու է սմարթֆոնի հետ: 

Ժամացույցն ունենալու է E-Ink տեխնոլոգիայով պատրաստված կլոր դիսփլեյ և ամրացվող գոտի: Թողարկման ամսաթվի և արժեքի վերաբերյալ մանրամասները դեռևս հայտնի չեն: