Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Burg 12. SIM-քարտի բնիկով «խելացի» ժամացույց
19/11/2014 14:43

Burg 12. SIM-քարտի բնիկով «խելացի» ժամացույց

Ներրկայում արտադրվող «խելացի» ժամացույցների մեծամասնության աշխատանքը համատեղվում է սմարթֆոնների հետ և դրանք հիմնականում չունեն այն ֆունկցիաները, որոնցով օժտված է սմարթֆոնը: Ի տարբերություն մյուս ժամացույցների`Burg 12-ը SIM-քարտի բնիկով հագեցած լիարժեք,  ինքնուրույն աշխատող սարք է, որը հաղորդագրություններ ստանալու, ինչպես նաև ձայնային և տեսազանգեր իրականացնելու հնարավորություն է տալիս: 

Ժամացույցն ունի կլոր դիսփլեյ, սակայն սենսորային հատվածը քառակուսի է՝ 1,5 դյույմ անկյունագծով ու 240х240 պիքսել թույլատրությամբ: Burg 12-ը կարող է աշխատել ինչպես ինքնուրույն`այնպես էլ iOS և Android սմարթֆոնների հետ համատեղ: Բացի այդ, ժամացույցում առկա են մի շարք օգտակար ծառայություններ՝ մեդիա նվագարկիչ, FM-ռադիո, օրացույց, հաշվիչ, ինչպես նաև microSD բնիկ: 

Burg 12-ի արժեքը կազմում է 200 ԱՄՆ դոլար: