Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
12,5 դյույմանոց պլանշետ-տրանսֆորմեր Toshiba-յի կողմից
18/11/2014 12:54

12,5 դյույմանոց պլանշետ-տրանսֆորմեր Toshiba-յի կողմից

Toshiba ընկերությունը ներկայացրել է պլանշետ-տրանսֆորմերի սեփական տարբերակը, որն աշխատում է Windows օպերացիոն համակարգով: Սարքն ունի 1920х1080 պիքսել թույլատրությամբ 12,5 դյույմանոց IPS էկրան, աշխատանքի հիմքում ընկած է Intel Core M (Broadwell) պրոցեսորը: 

Պլանշետի հաստությունը 8,8 մմ է, քաշն առանց ստեղնաշարի`800 գրամ, իսկ ստեղնաշարի հետ այն կշռում է 1,59 կգ: Protégé Z20-ը հագեցած է 8 Գբ օպերատիվ և 256 Գբ ներկառուցված հիշողությամբ: Առկա են HDMI, microUSB, microSD բնիկներ, ինչպես նաև Wi-Fi և Bluetooth կապերի հնարավորություն: Մարտկոցն ապահովում է սարքի 16-ժամյա աոտոնոմ աշխատանքը: 

Protégé Z20 պլանշետ-տրանսֆորմերի վաճառքի մեկնարկը նախատեսվում է 2015 թվականի առաջին եռամսյակին, սակայն արժեքի վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում: