Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
HP ընկերությունը թողարկել է MB Chronowing «խելացի» ժամացույցը
05/11/2014 13:20

HP ընկերությունը թողարկել է MB Chronowing «խելացի» ժամացույցը

«Խելացի» ժամացույցները ժամանակի ընթացքում ավելի ու ավելի լայն տարածում են գտնում ամբողջ աշխարհում, սակայն ոչ բոլոր մոդելներն են իրենց արտաքին տեսքով արդարացնում սպառողների ակնկալիքները: Հաշվի առնելով վերը նշվածը՝ HP ընկերությունը որոշեց դիզայներ Մայքլ Բաստիանի հետ համատեղ մշակել MB Chronowing «խելացի» ժամացույցը, որը կարող է օպտիմալ տարբերակ դառնալ այն մարդկանց համար, ովքեր կարևորում են գադջեթի ոչ միայն ֆունկցիոնալ առանձնահատկությունները, այլև արտաքին տեսքը:

MB Chronowing-ը համատեղելի է Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների հետ: Սարքը հագեցած է բոլոր այն ֆունկցիաներով, որոնք հատուկ են «խելացի» ժամացույցներին, իսկ արտաքին տեսքով այն նմանվում է կլոր թվատախտակով դասական ժամացույցի: MB Chronowing-ի միջոցով կարելի է կառավարել երաժշտությունը, ստուգել էլեկտրոնային փոստը, ընթերցել թեքստային ծանուցումները, տեղեկանալ եղանակի մասին և այլն: Մեկանգամյա լիցքավորումն ապահովում է սարքի 7-օրյա աշխատանքը: 

MB Chronowing «խելացի» ժամացույցի վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 7-ին, իսկ գինը կկազմի 350 ԱՄՆ դոլար: Հասանելի կլինի նաև ժամացույցի՝ շափյուղե ապակիով և կոկորդիլոսի կաշվից պատրաստված գոտիով տարբերակը, որի արժեքը կկազմի 650 ԱՄՆ դոլար: