Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Logbar ընկերությունը «խելացի» մատանի է թողարկել
23/10/2014 14:07

Logbar ընկերությունը «խելացի» մատանի է թողարկել

Logbar ընկերության կողմից առաջարկվող «խելացի» մատանին իր դիզայնով չի դասվում այժմյան առաջադեմ տեխնոլոգիաներով մշակված փոքրիկ էկրաններով և անջրաթափանց կորպուսներով գադջեթների շարքին: Այն ունի հասարակ արծաթագույն մետաղական մատանու տեսք: Միակ տարբերությունը փոքրիկ կոճակի առկայությունն է, որն էլ հասարակ մատանին վերածում է տեխնոլոգիական գադջեթի: 

Կրելով Logbar Ring-ը՝ ցուցամատի թեթև շարժումով հնարավոր կլինի պատասխանել հաղորդագրություններին, հրահանգներ տալ կենցաղային տեխնիկային, փոխել հեռուստացույցի ալիքներն ու նույնիսկ վճարումներ իրականացնել: Գադջեթի հնարավորությունները կախված են ծրագրային ապահովումից: Logbar Ring «խելացի» մատանին լիցքավորվում է փոքրիկ սարքի միջոցով: 3-ժամյա լիցքավորումն ապահովում է սարքի 3-օրյա աշխատանքը: 

Logbar Ring-ի արժեքը կազմում է 270 ԱՄՆ դոլար: