Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փոքրիկ համակարգիչ, որը կարելի է տեղավորել ձեռքի ափի վրա
20/10/2014 22:40

Փոքրիկ համակարգիչ, որը կարելի է տեղավորել ձեռքի ափի վրա

Այս տարվա օգոստոսին Zotac ընկերությունը ներկայացրել էր ZBOX PI320 մինի-համակարգիչը, որը, չնայած իր փոքր չափսերին, կարողանում է ապահովել սարքերի լիարժեք աշխատանքը: Այն համատեղելի է ինչպես Windows 8.1, այնպես էլ Ubuntu և Linux օպերացիոն համակարգերի հետ: 

Սարքը վերջապես հասանելի է վաճառքում, իսկ մոտավոր գինը կազմում է 200 ԱՄՆ դոլար, որի դիմաց օգտատերերը կստանան 1.3 ԳՀց հաճախականությամբ Intel Atom Z3735F քառամիջուկ պրոցեսոր, 2 Գբ օպերատիվ և 32 Գբ մշտական հիշողություն: ZBOX PI320-ը հագեցած է LAN, HDMI, երեք USB անցքերով, ինչպես նաև Bluetooth 4.0 մոդուլով: