Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
iPad Air 2. մեծ պլանշետ գերբարակ կորպուսում
17/10/2014 10:55

iPad Air 2. մեծ պլանշետ գերբարակ կորպուսում

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, տեղի ունեցավ Apple-ի՝ միաժամանակ մի քանի սարքերի շնորհանդեսը, որոնցից, թերևս, ամենասպասվածը iPad Air 2 պլանշեն էր: Սարքը 18%-ով ավելի բարակ է, քան նախորդ մոդելը: Իր 6.1 մմ հաստությամբ Air 2-ն այժմ համարվում է աշխարհի ամենաբարակ պլանշետը: 

Պլանշետն ունի 2048 x 1536 պիքսել թույլատրությամբ 9.7 դյույմանոց դիսփլեյ, f/2.4 դիաֆրագմայով 8 Մպ տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս FullHD որակի տեսանյութեր նկարել, իսկ 64 բիտանոց A8X պրոցեսորը 40%-ով մեծացրել է սարքի արտադրողականությունը: Բացի այդ, iPad Air 2-ում ավելացել է TouchID մատնահետքերի սկաները, որը կարող է բարձրացնել պլանշետի անվտանգությունը: 

iPad Air 2-ը վաճառքում է հայտնվելու հոկտեմբերի 24-ից և արժենալու է 499 ԱՄՆ դոլար: