Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Այսօր Google-ը ներկայացնելու է Nexus 6 սմարթֆոնն ու Nexus 9 պլանշետը
15/10/2014 11:00

Այսօր Google-ը ներկայացնելու է Nexus 6 սմարթֆոնն ու Nexus 9 պլանշետը

Եթե հավատանք վերջին լուրերին, այսօր Googlе-ը ներկայացնելու է միանգամից 2 սարք՝ Nexus 6 սմարթֆոնն ու Nexus 9 պլանշետը: 

Պաշտոնական շնորհանդեսից առաջ հաջողվել է պարզել, թե ինչ հիմնական հատկություններով է օժտված լինելու Nexus 9-ը: Այն ունենալու է 2048 x 1440 պիքսել թույլատրությամբ 8.9 դյույմանոց սենսորային դիսփլեյ, 8 Մպ հիմնական և 3 Մպ դիմային տեսախցիկներ, ինչպես նաև ամբողջությամբ մետաղական կորպուս: Որպես ծրագրային միջուկ օգտագործվել է Android L օպերացիոն համակարգը: Պլանշետի քաշը կազմում է 480 գրամ:

Nexus 9-ի նախնական պատվերներն ընդունվելու են հոկտեմբերի 17-ից: Սարքի Wi-Fi only տարբերակն արժենալու է 399 ԱՄՆ դոլար, իսկ 32 Գբ հիշողությամբ ու LTE կապի աջակցմամբ տարբերակը՝ 499 ԱՄՆ դոլար: