Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Will.i.am-ը կներկայացնի «խելացի» ժամացույցի իր սեփական մոդելը
15/10/2014 12:15

Will.i.am-ը կներկայացնի «խելացի» ժամացույցի իր սեփական մոդելը

Աշխարհահռչակ The Black Eyed Peas հիփ-հոփ խմբի առաջատար Will.i.am-ն այսօր ներկայացնելու է իր «խելացի» ժամացույցը: Սարքի շնորհանդեսը տեղի է ունենալու  Սան Ֆրանցիսկոյում՝ Dreamforce ամենամյա կոնֆերանսի շրջանակներում: 

Սպասվում է, որ i.am+ «խելացի» ժամացույցը հնարավորություն է ընձեռելու զանգեր իրականացնել անգամ այն ժամանակ, երբ այն միացված չէ սմարթֆոնին: Սարքը հագեցած է լինելու Bluetooth և Wi-Fi մոդուլներով, ինչպես նաև Facebook, Twitter և Instagram սոցիալական ցանցերի հավելվածներով:

Ժամացույցն ունենալու է կոր դիսփլեյ և երաժշտական մի շարք առավելություններ, որոնց մշակմամբ ամենայն հավանականությամբ զբաղվել է բրիտանական 7digital ընկերությունը: 

Սարքի գնի և վաճառքի մեկնարկի վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում: