Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Tempescope. գադջեթ, որը վիզուալիզացնում է եղանակի տեսությունը
13/10/2014 11:30

Tempescope. գադջեթ, որը վիզուալիզացնում է եղանակի տեսությունը

TEATEC 2014 առաջադեմ տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին ներկայացվել է զուգահեռանիստի տեսքով մի շատ հետաքրքիր գադջեթ, որը նախագծվել և մշակվել է ճապոնացի ինժեներների կողմից: Սարքը ստացել է Tempescope անվանումը: Tempescope-ի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն կարողանում է տան պայմաններում վիզուալիզացնել դրսի եղանակը:

Երբ դրսում անձրև է սպասվում, հերմետիկ կոնտեյների ներքևի հատվածում հավաքված ջուրը հատուկ խողովակի միջոցով սկսում է բարձրանալ դեպի վեր և կաթիլների տեսքով թափվել ցած: Անձրևից բացի Tempescope-ը՝ գոլորշու, լուսադիոդների և ուլտրաձայնային համակարգի միջոցով կարողանում է վիզուալիզացնել նաև մշուշն ու կայծակը:

Եղանակի տեսությունն ապահովելու համար գադջեթն անհրաժեշտ է միացնել համակարգչին: Tempescope-ն առայժմ գոյություն ունի միայն նախատիպի տեսքով: Հաջորդ տարի հեղինակները համաֆինանսավորան հարթակներում փորձելու են հավաքել սարքի մասսայական արտադրությունն սկսելու համար անհրաժեշտ գումարը: