Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Samsung «խելացի» ժամացույցն աշխատում է Windows 95 օպերացիոն համակարգով
07/10/2014 10:39

Samsung «խելացի» ժամացույցն աշխատում է Windows 95 օպերացիոն համակարգով

Եթե Samsung Gear Live «խելացի» ժամացույցի օպերացիոն համակարգի ընտրությունը վստահեին 16-ամյա հաքերի, կրելի գադջեթը կթողարկվեր ոչ թե Android Wear, այլ Windows 95 ծրագրային համակարգով:

Խոսքը երիտասարդ Կորբին Դեյվենպորտի մասին է, ում հաջողվել է Gear Live «խելացի» ժամացույցում աշխատեցնել բոլորի կողմից մոռացված Windows 95 օպերացիոն համակարգը:

Տեսանյութում Կորբինը ցուցադրում է, թե ինչպես է աշխատում  Windows 95 ծրագրային հիմքով սմարթ-ժամացույցը, որի դիսփլեյին կարելի է տեսնել դեսքթոփն ու «Start» կոճակը: 

Կորբինի խոսքերով, Android Wear օպերացիոն համակարգը Windows 95-ով փոխարինելը հաջողվել է Android սարքերում հասանելի էմուլյատոր հավելվածի միջոցով: