Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
LG-ն webOS ծրագրային հիմքով «խելացի» ժամացույց է մշակում
03/10/2014 13:46

LG-ն webOS ծրագրային հիմքով «խելացի» ժամացույց է մշակում

Բոլորովին վերջերս LG ընկերությունը թողարկեց «խելացի» ժամացույցների բավականին հետաքրքիր երկու մոդելներ՝ LG G Watch և LG G Watch R, որոնք ունեն կլոր դիսփլեյ և աշխատում են Android Wear օպերացիոն համակարգով: Սակայն, ինչպես հայտնի է դարձել, LG-ն ևս որոշել է հետևել կորեական խոշորագույն արտադրող ընկերության՝ Samsung-ի օրինակին և շարունակել ժամացույցների արտադրությունը՝ օգտագործելով սեփական webOS օպերացիոն համակարգը, որը ներկայումս օգտագործվում է ընկերության հեռուստացույցների արտադրության մեջ:

Չնայած webOS օպերացիոն համակարգի օգտագորման վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն արվել՝ LG ընկերության պաշտոնական կայքում հայտնաբերված հավելվածների փաթեթը, որն ամենայն հավանականությամբ նախատեսված էր օպերացիոն համակարգի ծրագրավորողների համար, որոշ չափով ամրապնդում են բոլոր ենթադրությունները: