
Motorola-ն ներկայացրել է Moto 360 «խելացի ժամացույցները»
Բեռլինյան IFA 2014 ցուցահանդեսի շրջանակներում Motorola-ն ներկայացրել է Moto 360 խելացի ժամացույցները: Հիշեցնենք, որ մինչ այս ժամացույցների մասին արդեն իսկ որոշակի տեղեկատվություն հրապարակվել էր, սակայն լիարժեք տվյալներ չկային:
Moto 360 ժամացույցները զինված են TI OMAP 3 պրոցեսորներով և գործում Android Wear օպերացիոն համակարգի հիման վրա: Սարքավորումն ունի 320x290 կետային խտությամբ 1.56" տրամագծով դիսփլեյ, 512MB օպերատիվ հիշողություն, իսկ ներքին հիշողությունը կազմում է 4GB: Ժամացույցի վրա տեղադրված է զարկերակի ցուցիչ, քայլերի հաշվիչ: Ավելացնենք, որ սարքավորումը կարելի է լիցքավորել նաև անլար եղանակով: Ժամացույցի դիսփլեյը պաշտպանված է Gorilla Glass ամուր ապակիով, ժամացույցը նաև պաշտպանված է ջրից, այն անգամ կարելի է կարճ ժամանակով մտցնել ջուրը՝ մինչև 1 մետր խորությամբ: Սարքավորումը սմարթֆոնի հետ կապ է հաստատում Bluetooth 4.0-ի օգնությամբ և կարող է աշխատել Android 4.3 և ավելի նոր օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների հետ:
Moto 360 ժամացույցերն արդեն իսկ վաճառվում են ԱՄՆ-ում և արժեն մոտ 250 դոլար. իսկ երկաթյա իրականացմամբ ժամացույցի արժեքը կլինի մոտ 300 դոլար: