Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Denny. «խելացի» ֆունկցիաներով հագեցած հեծանիվ
30/07/2014 13:24

Denny. «խելացի» ֆունկցիաներով հագեցած հեծանիվ

Սիեթլի դիզայներների մի խումբ մշակել է հեծանվի նախատիպ, որը կարող է դառնալ քաղաքի ծանրաբեռնված փողոցներում երթևեկելու լավագույն տարբերակը: Ի տարբերություն սովորական հեծանիվների, Denny-ն հագեցած է մի շարք «խելացի» ֆունկցիաներով, որոնք ավելի հարմարավետ են դարձնում երթևեկությունը: Այն ունի տեղահանվող էլեկտրական շարժիչ, իսկ ղեկն օգտագործվում է նաև որպես կողպեք:  

Հեծանիվը հագեցած է «խելացի» լուսային համակարգով: Լույսերը միանում կամ աանջատվում են՝ կախված տվյալ պահին դրսի լուսավորությունից: Բացի այդ, Denny-ն ազդանշանի միջոցով հեծանվորդին զգուշացնում է մոտակա շրջապտույտների մասին:

Առայժմ ներկայացվել է միայն հեծանվի նախատիպը և դեռևս հայտնի չէ՝ կսկսվի՞ արդյոք սարքի մասսայական արտադրությունը, թե՞ ոչ: