Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple-ը մշակում է 12 դյույմանոց 4K Retina դիսփլեյով MacBook
25/07/2014 13:04

Apple-ը մշակում է 12 դյույմանոց 4K Retina դիսփլեյով MacBook

Ինչպես արդեն հայտնի է, այս տարվա աշնանը թողարկվելու է Apple-ի OS X Yosemite օպերացիոն համակարգը, և հետևաբար ընկերությունը մշակում է նաև նոր սարք, որի աշխատանքի հիմքում կօգտագործվի նոր ծրագրային հարթակը: 

աշխատանքի հիմքում կօգտագործվի նոր ծրագրային հարթակը: 

Այդ սարքն, ամենայն հավանականությամբ, 12 դյույմանոց Retina դիսփլեյով MacBook-ն է, որն ունենալու է ավելի բարակ և փոքր-ինչ ավելի բաց գույնով ալյումինե կորպուս: Դեռևս հայտնի չէ, թե որ բրենդի ներքո է արտադրվելու լափթոփը՝ MacBook Air, թե MacBook Pro: Կա նաև մեկ այլ վարկած, համաձայն որի սարքը միանգամայն նոր անվանում է ստանալու: Հայտնի է նաև, որ նոր MacBook-ն ունենալու է 4k թույլատրությամբ դիսփլեյ: 

Ենթադրվում է, որ սարքը թողարկվելու է այս տարվա չորրորդ եռամսյակում՝ Yosemite օպերացիոն համակարգի շնորհանդեսից հետո, որը տեղի է ունենալու 2014 թվականի հոկտեմբերին: