Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Jibo. Ռոբոտ, որը կկատարի Ձեր առաջադրանքները
17/07/2014 11:19

Jibo. Ռոբոտ, որը կկատարի Ձեր առաջադրանքները

Indiegogo համաֆինանսավորման կայքում ներկայացվել է Jibo ռոբոտը, որը ստեղծվել է Ձեր առաջադրանքները կատարելու համար:

Jibo-յի փոքրիկ գլխիկում տեղադրված տարատեսակ սենսորները, տեսախցիկներն ու հատուկ ծրագրերը հնարավորություն են տալիս ճանաչել մարդկանց դեմքերը և հետևել ձայնային հրահանգներին: Ռոբոտը հիշեցնում է կարևոր իրադարձությունների մասին և նույնիսկ բարձրաձայն կարդում է ընկերների կամ բարեկամների թողած հաղորդագրությունները: 

Երեկույթների ժամանակ իր շարժուն գլխիկով և երկու տեսախցիկներով Jibo-ն կարող է լուսանկարչի դեր կատարել: Ներկառուցված սենսորներն օգնում են ռոբոտին որոշել, թե երբ են մարդիկ կանգնում լուսանկարվելու համար և ավտոմատ կերպով լուսանկարում է:

Նշենք, որ նախնական պատվերի դեպքում Jibo ռոբոտի գինը կազմում է 499 ԱՄՆ դոլար: