Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Apple-ը թողարկելու է iWatch-ի 3 տարբերակ
17/07/2014 10:51

Apple-ը թողարկելու է iWatch-ի 3 տարբերակ

Բոլորովին վերջերս համացանցում հրապարակվել էին iWatch «խելացի» ժամացույցի երկու տարբերակի մշակման վերաբերյալ տվյալներ, որոնց համաձայն՝ ժամացույցներից մեկը նախատեսված է լինելու ամեն օր կրելու համար, իսկ մյուսը՝ սպորտով զբաղվելու ընթացքում: Ավելի թարմ նորությունները փաստում են գադջեթի նաև 3-րդ տարբերակի մասին, որը ևս ներկայացվելու է այս տարվա ընթացքում:

Ենթադրվում է, որ iWatch-ի երկու տարբերակներն ունենալու են 1.8 դյույմանի դիսփլեյ, իսկ երրորդը՝ 1.6: Ընդ որում, մոդելներից միայն մեկն է պատրաստված լինելու սապֆիրե ապակուց:

Սարքերի միջև տեխնիկական տարբերությունը մեծ չի լինելու: Հիմնականում դրանք տարբերվելու են արտաքին տեսքով՝ մասնավորապես կորպուսի դիզայնով;

Ժամացույցների վաճառքի մեկնարկը սպասվում է սույն թվականի աշնանը: Մեկ տարվա ընթացքում ընկերությունը նախատեսում է 50 միլիոնից ավել iWatch վաճառել: