Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Microsoft-ի «խելացի» ժամացույցը կարող է աշխատել iOS և Android համակարգերով
07/07/2014 14:16

Microsoft-ի «խելացի» ժամացույցը կարող է աշխատել iOS և Android համակարգերով

Համաձայն Forbes-ի տվյալների՝ Microsoft ընկերությունն աշխատում է «խելացի» ժամացույցի վրա, որը համատեղելի է լինելու ոչ միայն Windows Phone, այլև Android և iOS համակարգերի հետ: Սպասվում է, որ ժամացույցն առաջին անգամ ներկայացվելու է աշնանը: Այն ունենալու է 1.5 դյույմանի դիսփլեյ, ինչպես նաև ներկառուցված ֆիթնես սենսորներ, որոնք հետևելու են սրտի և մյուս կարևորագույն օրգանների աշխատանքին:   

Երեք օպերացիոն համակարգերի համատեղելիությունն անկասկած կբարձրացնի սարքի մրցունակությունը շուկայում: Ժամացույցի ծրագրային հարթակի մշակմամբ զբաղվում է ընկերության «Kinect» թիմը: Ինչպես և մյուս խելացի սարքերում, Microsoft-ի ժամացեւյցում ևս հիմնական շեշտը դրվելու է առողջությունը վերահսկող ֆունկցիաների վրա: 

Ավելի վաղ որոշ աղբյուրներ նշում էին, որ սարքի պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունենալու սույն թվականի ամռանը, սակայն վերջին տվյալների համաձայն՝ այն կներկայացվի հոկտեմբեր ամսին: Ժամացույցի գինը հավանաբար կտատանվի 150-200 ԱՄՆ դոլարի սահմաններում: