Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ճապոնացի ռոբոտ-հաղորդավարուհի
30/06/2014 21:23

Ճապոնացի ռոբոտ-հաղորդավարուհի

Պրոֆեսոր Հիրոշի Իշիգուռոն Տոկիոյի առաջադեմ տեխնոլոգիաների Ազգային թանգարանում ներկայացրել է աշխարհում առաջին ռոբոտ-հաղորդավարուհուն, որը կարողանում է լրատվական հաղորդումներ վարել: Այն դեռևս կարելի է տեսնել միայն թանգարանում, քանի որ Իշիգուռոն ցանկանում է լրացուցիչ տվյալներ հավաքել իր հայտնագործության վերաբերյալ մարդկանց արձագանքների մասին: 

Բացի այդ, պրոֆեսորը ցանկանում է հասկանալ՝ արդյո՞ք նպատակահարմար է ներկայացնել այն մասսայական վաճառքի, քանի որ ռոբոտը կարող է օգտագործվել նաև դասախոսություններ վարելու նպատակով, ինչը կարժեզրկի դասախոսների մատուցած ծառայությունները: 

Ռոբոտի տեխնիկական հնարավորություններին ծանոթանալու համար առաջարկում ենք դիտել ներկայացված տեսանյութը: