Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Honda-ն փորձարկել է իր առաջին ինքնաթիռը
30/06/2014 17:18

Honda-ն փորձարկել է իր առաջին ինքնաթիռը

Ճապոնական Honda ընկերությունը վերջին 10 տարվա ընթացքում աշխատում էր բիզնես դասի ինքնաթիռի կառուցման վրա և բոլորովին վերջերս տեղի ունեցավ ինքնաթիռի փորձարկումը: Honda ընկերության առաջին ինքնաթիռը նախատեսվում է 8 անձի համար, իսկ գինը կազմում է 4.5 միլիոն ԱՄՆ դոլար: 

Honda Aircraft-ի փորձարկումը տեղի է ունեցել Ամերիկայի Հյուսիսային Կարոլինա նահանգում: Ավելի քան 13 կմ բարձրության վրա այն կարողանում է 770 կմ/ժ արագություն զարգացնել: Փորձարկումից անմիջապես հետո ընկերության տնօրենը նշել է, որ ինքնաթիռը շատ շուտով հասանելի կլինի վաճառքում:  

Honda ընկերության ներկայացուցիչները կարծում են, որ նոր ինքնաթիռը հատկապես ԱՄՆ-ում մեծ պահանջարկ է վայելելու և գուցե հենց այդ է պատճառը, որ Honda ավիաշինարարական ընկերությունը հիմնադրվել է ԱՄՆ-ի տարածքում: