Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung-ը Հայաստանում ներկայացրել է ճկվող դիսփլեյով UHD հերուստացույցներ
25/06/2014 10:31

Samsung-ը Հայաստանում ներկայացրել է ճկվող դիսփլեյով UHD հերուստացույցներ

Samsung ընկերությունը ներկայացրել է երեք նոր UHD հեռուստացույցներ, որոնցից երկուսն ունեն ճկվող դիսփլեյներ, իսկ մյուսն իր հսկայական չափսերով համալրել է HU8550 հեռուստացույցների շարքը: 

85 դյույմանի այս նոր հեռուստացույցն ամենամեծն է HU8550 շարքում, սակայն UHD հեռուստացույցների մեջ իր մեծությամբ այն 2-րդն է, իսկ ամենամեծ հեռուստացույցի չափսը կազմում է 110 դյույմ: Նոր մոդելը հասանելի կլինի մինչ այս ամսվա վերջ և կարժենա 10 000 ԱՄՆ դոլար: 

Մյուս երկու՝ ճկվող դիսփլեյով մոդելները համալրել են HU7250 շարքը: Հեռուստացույցներից առաջինի չափսը կազմում է 55 դյույմ, իսկ երկրորդինը՝ 65: Նոր մոդելները հագեցած են էկրանի տրոհման ֆունկցիայով և կարողանում են միաժամանակ 4 տարբեր աղբյուրներից կոնտենտ ցուցադրել: Հեռուստացույցները վաճառքում կհայտնվեն այս տարվա օգոստոսին և կարժենան համապատասխանաբար 2200 և 3300 ԱՄՆ դոլար: 

Նշենք, որ հունիսի 6-ին UHD հեռուստացույցները ներկայացվեցին նաև Հայաստանում: