Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Local Motors ընկերությունը 3D տպիչի միջոցով ատվոմեքենաներ է տպում
23/06/2014 08:26

Local Motors ընկերությունը 3D տպիչի միջոցով ատվոմեքենաներ է տպում

Local Motors ընկերությունն ավտոմեքենա է ստեղծել, որի դետալների մեծ մասը տպվել է 3D տպիչի միջոցով:

Ավտոմեքենայի արտաքին դիզայնի ընտրության հարցում կողմնորոշվելու նպատակով ընկերության ինժեներները հայտարարել էին հատուկ մրցույթ, որի ընթացքում ներկայացվեց 200 աշխատանք, իսկ եզրափակիչ փուլ անցան միայն 7-ը: Ի վերջո, մրցույթի հաղթող ճանաչվեց սպորտային արտաքին տեսքով Strati նախատիպը:

Իտալացի դիզայներ Միշել Անոեն որպես մրցանակ 5000 ԱՄՆ դոլար ստացավ, իսկ թիմի մյուս անդամները պարգևատրվեցին 1000-ական  ԱՄՆ դոլարով:

Մեքենայի տեխնիկական առանձնահատկությունների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Սպասվում է, որ 3D տպիչ միջոցով ստեղծված էլեկտրական ավտոմոբիլը հանրությանն է ներկայացվելու սեպտեմբերին: