Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ռուս գիտնականները ստեղծել են առաջին 3D գրիչը
23/06/2014 08:22

Ռուս գիտնականները ստեղծել են առաջին 3D գրիչը

Ռուս գիտնականները ստեղծել են սառը թանաքով աշխարհում առաջին առաջին եռաչափ գրիչն ու գրանցել են այն որպես ապրանքանիշ: 3D գրիչի միջոցով կարելի է «նակրել» բավականին մեծ չափսերով մագնիտներ, անուշաբույր, ինչպես նաև մթության մեջ լույս արձակող առարկաներ:

Մինչ այս տարվա վերջ ռուս-սինգապուրյան Creopop Pte Ltd ընկերությունը կսկսի 3D գրիչների արտադրությունը: Թանաքի փոխարեն ընկերությունն օգտագործելու է անհրաժեշտ պարամետրերով հագեցած մածուկ: Պատկերը «նկարելուց» անմիջապես հետո ուլտրամանուշակագույն լույի ազդեցությամբ այն չորանում է: Գրիչն աշխատում է մարտկոցով և լիցքվորվում է USB լարի միջոցով:

Creopop Pte Ltd ընկերության համահիմնադիր Իգոր Կովալյովը նշել է, որ ընդամենը մի քանի օրվա ընթացքում ընդունվել է ավելի քան 500 գրիչի պատվեր, որի ընդհանուր արժեքը կազմում է 50 000 ԱՄՆ դոլար: