Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Vessyl «խելացի» բաժակը կգուշակի Ձեր ըմպելիքի բաղադրությունը
17/06/2014 17:45

Vessyl «խելացի» բաժակը կգուշակի Ձեր ըմպելիքի բաղադրությունը

Vessyl «խելացի» բաժակը, որի վրա Mark One ընկերության մասնագետները 7 տարի շարունակ աշխատել են, կարողանում է որոշել իր մեջ լցված հեղուկի բաղադրությունը, անվանումը, կալորիաների քանակն ու մի շարք այլ պարամետրեր:

Բաժակը հագեցած է հատուկ սենսորներով, որոնց միջոցով էլ իրականացվում է պարունակության վերլուծությունը: Այն կարողանում է տարբերել սուրճի տեսակները, ալկոհոլային ըմպելիքները, յոգուրտները, ինչպես նաև հյութերի տեսակները:

Vessyl-ը կարողանում է որոշել ըմպելիքում շաքարի, պրոտեինների, Ճարպերի և կոֆեինի քանակը, ընդ որում, անկախ այն հանգամանքից՝ արդյո՞ք ըմպելիքը տանն են պատրաստել, թե՞ պարզապես գնել են խանութից:

Տեղեկատվությունը ստանալու համար անհրաժեշտ է հեղուկը լցնել բաժակի մեջ և բարձրացնել այն: Ըմպելիքի բաղադրության վերաբերյալ մանրամասները կհայտնվեն հատուկ էկրանի վրա: Սարքը համատեղելի է սմարթֆոնի հետ: Անհրաժեշտ ինֆորմացիան փոխանցվում և պահպանվում է հատուկ հավելվածում:

Սպասվում է, որ Vessyl-ը վաճառքում կհայտնվի 2015 թվականին և կարժենա 199 ԱՄՆ դոլար, իսկ նախապես պատվիրելու դեպքում բաժակի գինը կկազմի 99 ԱՄՆ դոլար: