Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
«Խելացի» զգեստը մերկացնում է մարմինը սոցցանցերում ցուցաբերած ակտիվության համապատասխան
16/06/2014 12:36

«Խելացի» զգեստը մերկացնում է մարմինը սոցցանցերում ցուցաբերած ակտիվության համապատասխան

3D տպիչի միջոցով ձևավորված x.pose «խելացի» զգեստը սոցցանցերում վատնած ժամանակին համընթաց մերկացնում է այն կրողի մարմինը: Հետևաբար՝ որքան շատ է զգեստը կրող անձն օգտվում սոցիալական ցանցերից, այնքան ավելի մեծ արագությամբ է մերկանում նրա մարմինը:

Մերկացման գործընթացը կառավարվում է զգեստի հետին հատվածում տեղադրված փոքրիկ համակարգչի միջոցով: Այն ֆիքսում է օգտատիրոջ ակտիվությունը համացանցում և հետզհետե զգեստին թափանցիկ տեսք է հաղորդում:

Զգեստի հեղինակները նշում են, որ իրենց հիմնական նպատակը ցույց տալն է, թե որքան ժամանակ են մարդիկ առանց գիտակցելու վատնում համացանցում:

«Իրական աշխարհում մենք կարող ենք գիտակցաբար վերահսկել և ինքներս որոշել մարմնի տարբեր մասերի ծածկված լինելու աստիճանը, այնինչ թվային աշխարհում մենք գրեթե չենք կարող վերահսկել շրջանառվող տեղեկատվությունը: Մենք մերկ ենք և խոցելի», – նշում են նախագծի հեղինակները: