Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ringly. Երեկոյան մատանի, որը լույս է արձակում, երբ սեփականատերը հաղորդագրություն է ստանում
16/06/2014 09:30

Ringly. Երեկոյան մատանի, որը լույս է արձակում, երբ սեփականատերը հաղորդագրություն է ստանում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ringly կրելի սարքը, որը երեկոյան մատանու տեսք է ստացել: Ամեն անգամ, երբ մատանու սեփականատերը հաղորդագրություն, նամակ կամ որևէ ծանուցում է ստանում, այն լույս է արձակում և տեղեկացնում այդ մասին: 

Մատանու վաճառքի մեկնարկի պահից սկսած այն մեծ հաջողություն է վայելում: Ringly-ի գինը կազմում է 145 ԱՄՆ դոլար և առաջարկվում է մի քանի գույներով:

Մատանու ֆունկցիաներն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պարզապես Ringly հավելվածի միջոցով սմարթֆոնի և մատանու միջև կապ հաստատել: Հավելվածը հնարավորություն է ընձեռում նաև կարգավորել ծանուցումները: Կարելի է նշել միայն մի քանի հոգու, և այդ դեպքում մատանին լույս կարձակի միայն նրանցից հաղորդագրություն կամ ծանուցում ստանալու դեպքում: