Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ճապոնացիներն «էմոցիոնալ» ռոբոտ են ստեղծել
12/06/2014 21:05

Ճապոնացիներն «էմոցիոնալ» ռոբոտ են ստեղծել

Ճապոնական Softbank ընկերությունը ներկայացրել է «Pepper» ռոբոտին, որը կարողանում է «կարդալ» մարդկանց էմոցիաները: Ռոբոտի աշխատանքի հիմքում ընկած են արհեստական ինտելեկտն ու ամպային տեխնոլոգիաները, որոնք Pepper-ին թույլ են տալիս վերլուծել մարդկանց ժեստերը, դեմքի արտահայտությունն ու ձայնի տոնայինությունը:

Softbank ընկերության համոզմամբ՝ մարդիկ կարող են ազատ շփվել Pepper-ի հետ և հանձնարարություններ տալ նրան: Ռոբոտը վաճառքի է ներկայացվելու հաջորդ տարի և արժենալու է 1930 ԱՄՆ դոլար:

Մոտ ապագայում ռոբոտները կսկսեն օգտագործվել ոչ միայն արտադրական, այլև տնային տնտեսության ոլորտներում: Honda և Panasonic ընկերություններն արդեն զբաղվում են դրանց մշակմամբ: