Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Coca-Cola-ն նույնպես սկսել է հեռախոսներ արտադրել
03/06/2014 20:25

Coca-Cola-ն նույնպես սկսել է հեռախոսներ արտադրել

Հայտնի է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում մեծ քանակությամբ օրտարերկացի բանվորներ են աշխատում: Նրանք հիմնականում սևագործ աշխատանք են կատարում, ինչի դիմաց էլ շատ չնչին վարձատրվում` օրական միջինը 6 դոլար: Փոքր վարձատրության պատճառով բանվորների մեծամասնությունը չի կարողանւմ ամիսներով կապ հաստատել իրենց ընտանիքների հետ: Հեռախոսազանգի մեկ րոպեի միջին արժեքը կազմում է 0.9 դոլար:

Այս խնդիրը լուծելու նպատակով, Coca-Cola-ն հանդես է եկել չափազանց հնարամիտ մի նախաձեռնությամբ: Ընկերության կողմից պատրաստվել են հեռախոսներ, որոնք աշխատում են ոչ թե դրամով, այլ անչափ յուրահատուկ մի արտարժույթով` Coca-Cola-յի պլաստիկ շշի խցաններով: Մեկ խցանը թույլ է տալիս բանվորներին որոշակի ժամանակ խոսել իրենց ընտանիքների անդամների հետ:

Այն, թե ինչպիսին է եղել բանվորների արձագանքը սույն նախաձեռնությանը կտեսնեք կից տեսանյութում: