Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Համացանցն ամբողջ աշխարհում տարածելու նպատակով Google-ը 180 արբանյակ է կառուցելու
02/06/2014 12:56

Համացանցն ամբողջ աշխարհում տարածելու նպատակով Google-ը 180 արբանյակ է կառուցելու

The Wall Street Journal-ը մանրամասներ է բացահայտել Google-ի նախագծի մասին, որի շրջանակներում ընկերությունը մտադիր է համացանցով ապահովել ամբողջ աշխարհը: Հայտնի է դարձել, որ ինտերնետ-հսկան 1-ից 3 միլարդ ԱՄՆ դոլար է նախատեսել 180 արբանյակ կառուցելու և գործարկելու համար:

Արբանյակները Երկրագնդի հեռավոր անկյունների բնակիչների համար ևս համացանցից օգտվելու հնարարավորություն կստեղծեն: Ապագայում Google-ը պլանավորում է ավելացնել սարքերի քանակը:

Նախագծի վրա աշխատում են O3b Networks-ի հիմնադիրն ու Space Systems ընկերության ինժեներները: Արբանյակների մասին տեղեկատվությունը Google-ը չի հաստատել, բայց և ոչ էլ մերժել է՝ նշելով միայն, որ համացանցը կարող է զգալիորեն բարելավել մարդկանց կենսակերպը: