Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ինչպես ստանալ բանալու կրկնօրինակն ու ներխուժել օտար մարդու բնակարան: Դրա համար գոյություն ունի հատուկ վեբ կայք
26/05/2014 10:42

Ինչպես ստանալ բանալու կրկնօրինակն ու ներխուժել օտար մարդու բնակարան: Դրա համար գոյություն ունի հատուկ վեբ կայք

Ինչու՞ դուրս գալ տանից և զուր ժամանակ վատնել, երբ բանալու կրկնօրինակը կարելի է ստանալ սմարթֆոնի միջոցով: Այս ծառայությունն առաջարկում է Keys Duplicated ընկերությունը, որն իր կայքի «About» ենթաբաժնի համաձայն՝ հազարավոր մարդկանց օգնել է ապահով և անվտանգ կերպով ստանալ իրենց բանալիների կրկնօրինակները:

Գործողությունների շարքը շատ պարզ է: Անհրաժեշտ է պարզապես երկու կողմից լուսանկարել բանալին, ներբեռնել ստացված լուսանկարներն ու վճարել 6 ԱՄՆ դոլար առաջին կրկնօրինակի համար, իսկ առաջինից հետո յուրաքանչյուր հաջորդի համար՝ 4 ԱՄՆ դոլար: Այս մի քանի պարզ գործողություններն իրականացնելուց հետո կարող եք նստել և հանգիստ սպասել մինչ բանալին առաքեն Ձեր տուն: Keys Duplicated ընկերության համոզմամբ՝ իրենց կրկնօրինակներն ավելի լավ են աշխատում, քան բանալու բնօրինակը:

Այս կապակցությամբ NBC New Yourk-ի I-Team-ը հետազոտություն է անցկացրել և պարզել, որ նույն հավանականությամբ հնարավոր է նկարել նաև անծանոթ մարդկանց բանալիները և ստանալ դրանց կրկնօրինակը: Կարելի է, օրինակ, նկարել սեղանին դրված բանալիների կապոցը, Photoshop-ի միջոցով խմբագրել նկարը, առանձնացնել բանալիներից միայն մեկն ու ներբեռնել ընկերության վեբ կայք: Այս վարկածը հաստատելու համար I-Team-ը մի շարք նման լուսանկարներ է արել:

Ալի Ռահիմին՝ Keys Duplicated ընկերության հիմնադիրը, ի պատասխան անցկացված հետազոտության նշել է, որ կասկած առաջացնող նկարները ֆիքսվում են և հաճախորդի կողմից պահանջվում են նաև այլ նկարներ, որտեղ բանալին նրա ձեռքում է:

Այդուհանդերձ, ընկերության պատասխանն ամենևին էլ չի կարելի սպառիչ համարել, քանի որ կգտնվեն օտար մարդկանց բանալիները լուսանկարելու և կրնօրինակը ձեռք բերելու նաև այլ տարբերակներ, ինչը կասկածի տակ է դնում մարդկանց անվտանգությունը: