Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Microsoft-ը ներկայացրել է Surface Pro 3 պլանշետ-նոթբուքը
21/05/2014 10:39

Microsoft-ը ներկայացրել է Surface Pro 3 պլանշետ-նոթբուքը

Նյու-Յորքում կայացած մամլո-ասուլիսի ընթացքում Microsoft կորպորացիան վերջապես պաշտոնապես ներկայացրել է Surface Pro 3 պլանշետը:

Պետք է նշել, որ Surface Pro 3-ը միաժամանակ և պլանշետ է, և` նոթբուք: Microsoft-ում նշում են, որ նպատակ են ունեցել ստեղծել մի սարք, որի միջոցով օգտվողը կարող է և աշխատել, և խաղեր խաղալ: Microsoft-ում նկատի ունեն այն, որ մարդիկ հիմնականում նոթբուքերն օգտաործում են աշխատանքի համար, իսկ պլանշետները` խաղերի կամ այլ զվարճանքների:

Նշենք, որ նոր Surface Pro 3-ն ունի 12″ տրամագիծ (2160 x 1440px կետայինություն) և 9.1մմ հաստություն: Սարքի քաշը 800 գրամ է: Սարքն ունի տարբեր մոդելներ, որոնք աշխատում են Intel Core i3, Intel Core i5, Intel Core i7 պրոցեսորներով: Սարքի տարբեր տարբերակների ներիքին հիշողության ծավալը կլինի 64-512GB միջակայքում: Այս պարամետրերով Surface Pro 3-ն գերազանցում է նոտբուքերի շուկայի իր բոլոր մրցակիցներին, իհարկե առաջատար պլանշետներին` iPad Air և Samsung Galaxy Tab, այն մի փոքր զիջում է, սակայն Microsoft-ի գլխավոր խնդիրը նոթբուքրի շուկայում հաջողության հասնելն է, ինչի հավանականությունը կարծում ենք մեծ է: Surface Pro 3-ն արդեն իսկ ներկայացվում է որպես ուլտրաբուք առանց ստեղնաշարի:

Surface Pro 3-ի գինը կտատանվի 800 – 2000 դոլարի սահմաններում: