Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱՄՆ-ը լրտեսական սարքեր է տեղադրում արտահանվող ցանցային սարքավորումներում
14/05/2014 13:04

ԱՄՆ-ը լրտեսական սարքեր է տեղադրում արտահանվող ցանցային սարքավորումներում

Բրիտանական The Guardian պարբերականը անդրադարձ է կատարել իր նախկին աշխատակից Գլեն Գրինուալդի «No Place to Hide» (Թաքնվելու տեղ չկա) գրքին, որի հիմքում ընկած են Էդուարդ Սնոուդենի կողմից հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության գաղտնի տվյալները:

Գրքում գրված է, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը լրտեսական սարքավորումներ է տեղադրում երկրից արտահանվող ցանցային սարքավորումների և սերվերների մեջ: Հեղինակը գրում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները նման գործունեություն են իրականացնում առնվազն 2010թ.-ից:

Գրինուալդի տեղեկությունների համաձայն ամերիկյան հատուկ ծառայությունների տեղադրած լրտեսական սարքերը հնարավորություն են տալիս ճշգրտել սարքի տեղակայությունը և մուտք գործել սարքին կից ցանց:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ծագում է ցանցային սարքավորումների միջոցով լրտեսություն անելու հարցը: Դեռևս 2012թ.-ին ԱՄՆ հատուկ ծառայությունները Չինաստանին մեղադրում էին ցանցային սարքավորումներում լրտեսական սարքերի տեղադրման մեջ: Այն ժամանակ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը կոչ էր արել ԱՄՆ կառավարությանը չօգտագործել չինական արտադրության ZTE և Huawei ցանցային սարքավորումներ:

Այս ամենը Huawei ընկերությանը 2013թ.-ի նոյեմբերին ստիպեց հեռանալ ԱՄՆ շուկայից, ընկերության տնօրենն այս քայլը բացատրել էր նրանով, որ չի ցանկանում, որ իրենց ընկերության պատճառով վատանան ԱՄՆ և Չինաստանի հարաբերությունները: