Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Vidameter. Ֆունկցիոնալ լայն հնարավորություններով «խելացի» թևնոց
13/05/2014 17:25

Vidameter. Ֆունկցիոնալ լայն հնարավորություններով «խելացի» թևնոց

Indiegogo կայքում մեկնարկել է Vidameter «խելացի» թևնոցի արտադրության ֆինասավորման փուլը: Թևնոցը հագեցած է 9 կենսաչափական սենսորներով և մի շարք օգտակար ֆունկցիաներով: Այն կարողանում է չափել օգտատիրոջ մարմնի ջերմաստիճանը, զարկերակը, արյան ճնշումը, թթվածնի քանակությունը, ինչպես նաև հսկում է առողջ քունը:

«Խելացի» թևնոցը ոչնչով չի զիջում գոյություն ունեցող գադջեթներին, այն ևս ունի ֆունկցիոնալ լայն հնարավորություններ, որոնց շարքին կարելի է դասել արագաչափը, քայլաչափը, կալորիաների հաշվիչը, ինչպես նաև ինտերնետ մուտք գործելու և վճարման համակարգերից օգտվելու հնարավորությունը: Գադջեթի մարտկոցն ապահովում է 7-10 օրվա ավտոնոմ աշխատանք:

Այսպիսով, Vidameter-ը կարող է բավականին օգտակար լինել և դառնալ համանման գադջեթների այլընտրանքային տարբերակ: Սարքի գինը կկազմի 250 ԱՄՆ դոլար, իսկ ֆինանսավորման փուլի բարեհաջող ավարտի դեպքում վաճառքի կներկայացվի հաջորդ տարվա վերջին: