Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Galaxy Tab S. Նոր պլանշետներ Samsung-ի կողմից
13/05/2014 10:15

Galaxy Tab S. Նոր պլանշետներ Samsung-ի կողմից

Մոտ ժամանակներս սպասվում է Samsung-ի նոր պլանշետների թողարկումը: Սարքերը, որոնք ստաացել են Tab S անվանումը, կունենան 8.4 և 10.5 դյույմանի դիսփլեյներ, իսկ որպես ծրագրային հիմք օգտագործվել է Android 4.4 Kitkat օպերացիոն համակարգը՝ Samsung Magazine UX ինտերֆեյսով:

Տվյալ պահին մանրամասներ են հրապարակվել միայն 10.5 դյույմանի դիսփլեյով մոդելի մասին: Պլանշետն ունի 2560×1440 պիքսել թույլատրությամբ Super AMOLED դիսփլեյ, Samsung Exynos 5420 8-միջուկանի պրոցեսոր, 2.1 Մպ դիմային և 8 Մպ հիմնական տեսախցիկներ, ինչպես նաև WiFi (802.11 a/b/g/n/ac), Bluetooth 4.0 LE, GPS և LTE կապերի հնարավորություն: Պլանշետների գնի և վաճառքի մեկնարկի մասին տեղեկատվություն դեռևս չկա: