Մեկնարկել է Epson Moverio BT-200 «խելացի» ակնոցների վաճառքը
Epson Moverio BT-200 «խելացի» ակնոցներն արդեն վաճառքում են: Սարքը հագեցած է 32 Գբ հիմնական հիշողությամբ, ունի Bluetooth կապի հնարավորություն:
Ակնոցների «ապակիների» թույլատրությունը կազմում է 960х540 պիքսել, իսկ պատկերի արտացոլումն իրականանում է երկու միկրոպրոյեկտորների միջոցով: Epson Moverio-ն «զինված» է դիմային տեսախցիկով, որը կարելի է օգտագործել ինչպես ֆոտո և վիդեո նկարահանման, այնպես էլ առարկաների սկանավորման համար:
Սարքն աշխատում է Android 4.0 ծրագրային հիմքով: Մարտկոցն ապահովում է ակնոցների 6-ժամյա անդադար աշխատանք: Համակարգում կիրառվում են շարժական հզոր սենսորներ, որոնք հնարավորություն են տալիս առանց ձեռքերի միջամտության կառավարել սարքը:
Epson Moverio BT-200 «խելացի» ակնոցները 700 ԱՄՆ դոլարով կարելի է պատվիրել Epson ընկերության պաշտոնական կայքից: