Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Asus ընկերությունը ներկայացրել է C200 և C300 նոր քրոմբուքները
08/05/2014 10:34

Asus ընկերությունը ներկայացրել է C200 և C300 նոր քրոմբուքները

Asus ընկերությունը թողարկել է Chrome OS ծրագրային հիմքով քրոմբուքների երկու նոր մոդել: Երկու տարբերակներն էլ աշխատում են Intel Bay Trail-M պրոցեսորով և չունեն կոշտ սկավառակ կամ շարժական որևէ այլ դետալ:

1366х768 պիքսել թույլատրությամբ 11.6 դյույմանի դիսփլեյով C200 և 13.3 դյույմանի դիսփլեյով C300 մոդելները հագեցած են Wi-Fi 802.11 b/g/n կապի հնարավորությամբ և ունեն  HDMI 1.4, USB 2.0, ինչպես նաև USB 3.0 միակցիչներ: Քրոմբուքների վրա տեղադրված են 720p տեսախցիկներ:

Asus ընկերությունն ապահովում է սարքերի 10-ժամյա ավտոնոմ աշխատանք: Տեղեկատվության պահպանման համար առաջարկվում է 16 Գբ ներկառուցված հիշողություն:

Քրոմբուքի երկու մոդելներն էլ ԱՄՆ-ի տարածքում հասանելի կլինեն 2014 թվականի վերջին, իսկ մոտավոր գինը կկազմի 250 ԱՄՆ դոլար: