Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Kikstarter հարթակում ներկայացվել է «խելացի» հեծանվի կոնցեպտ
07/05/2014 16:08

Kikstarter հարթակում ներկայացվել է «խելացի» հեծանվի կոնցեպտ

Kickstarter հարթակում ներկայացվել է Vanhawks «խելացի» հեծանիվը, որն ունի ներկառուցված շարժական համակարգ և անվտանգությունն ապահովող ինտելեկտուալ ֆունկցիաներ: Հեծանվի ղեկի վրա տեղադրված են լուսադիոդային ցուցիչներ, որոնք նախապես զգուշացնում են մոտակա շրջանցման մասին, իսկ եթե երթևուկաթյան ժամանակ հեծանվի և դիմացի մեքենայի կամ որևէ այլ օբյեկտի միջև եղած հեռավորությունը զգալիորեն փոքրանում է, այդ մասին տեղեկացնում է ղեկի վիբրացիան:

Կախված անցած ճանապարհի բարդությունից՝ Vanhawks-ը կարողանում է հաշվարկել նաև այրված կալորիաները: Հեծանիվն ունի հակաառևանգման համակարգ: Սարքի կառուցվածքը միանգամայն համապատասխանում է ժամանակակից ստանդարտներին: Շրջանակը պատրաստված է թեթև, բայց ամուր ածխածնային մանրաթելից, իսկ շղթայի փոխարեն օգտագործվել է հատուկ պոլիմերային գոտի: