Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Dendy-ն արժե 500 ԱՄՆ դոլար
07/05/2014 18:29

Dendy-ն արժե 500 ԱՄՆ դոլար

500 ԱՄՆ դոլարով կարելի է գնել Xbox One, Playstation 4 կամ որևէ այլ ոչ այնքան թանկարժեք խաղային կցորդ, իսկ եթե հին խաղերի սիրահար եք, ապա կարող եք ձեռք բերել Analogue Nt կցորդը, որը ստեղծվել է Analogue Interactive ընկերության կողմից: Կցորդի կորպուսն ամբողջությամբ պատրաստված է ալյումինից: Analogue Nt-ն իրենից ներկայացնում է NES կցորդների կրկնօրինակը, որոնք ավելի հայտնի էին Dendy անունով:

Սարքն ունի ժամանակակից տեսք և հագեցած է բոլոր այն հնարավորություններով, որոնք առկա են նաև օրիգինալ կցորդում: Այն միանգամայն համատեղելի է Famicon 3D System 3D-ակնոցների, ինչպես նաև Famicon Disk System սկավառակակրի համար նախատեսված փոխարկչի հետ: