Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Թարմացվել է MacBook Air նոութբուքների շարքը
05/05/2014 10:30

Թարմացվել է MacBook Air նոութբուքների շարքը

Apple ընկերությունը թարմացրել է MacBook Air թեթև և բարակ նոութբուքների շարքը: Բացի ֆունկցիոնալ կատարելագործումից նվազել է նաև սարքի գինը: 11.6 դյույմանի դիսփլեյով MacBook Air-ը կարելի է ձեռք բերել 899, իսկ 13.3 դյույմանին՝ 999 ԱՄՆ դոլարով: Նոութբուքներն աշխատում են Intel Haswell ավելի արդյունավետ պրոցեսորներով և OS X Mavericks օպերացիոն համակարգով:

11.6 դյույմանի դիսփլեյով MacBook Air-ն ունի 4 Գբ օպերատիվ և 128 Գբ կուտակային հիշողություն: Սարքի աշխատանքի հիմքում ընկած է 1.4 ԳՀց հաճախականությամբ Intel Core i5 Haswell երկմիջուկ պրոցեսորը: Ավտոնոմ ռեժիմում այն 9 ժամ շարունակ կարող է աշխատել: 13.3 դյույմանի դիսփլեյով մոդելը նույնպես հագեցած է 4 Գբ օպերատիվ և 128 Գբ կուտակային հիշողությամբ: Այն ևս աշխատում է Intel Core i5 Haswell պրոցեսորով, սակայն ավտոնոմ ռեժիմում աշխատանքի տևողությունը կարող է հասնել մինչև 12 ժամի: