Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
HP-ն թողարկելու է Android-ով աշխատող նոութբուք
29/04/2014 10:40

HP-ն թողարկելու է Android-ով աշխատող նոութբուք

Android կարող են լինել ոչ միայն սմարթֆոնները, թևնոցներն ու պլանշետները, այլ նաև նոութբուքերը: Այդպիսի մի սարք, համենայնդեպս, պատրաստվում է թողարկել Hewlett-Packard ամերիկյան ընկերությունը: HP Slatebook 14 անվանումը ստացած նոութբուքն ունենալու է 14 դյույմանի սենսորային դիսփլեյ: Օպեարցիոն համակարգից զատ, այս նոր մոդելը մնացած նոութբուքներից կտարբերվի նաև իր քառամիջուկ NVIDIA Tegra պրոցեսորով:

HP-ն դեռևս պաշտոնապես չի ներկայացրել Slatebook 14-ը, սակայն ընկերության պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութից հայտնի է դարձել, որ նոութբուքի էկրանն ունենալու է Full HD թույլատրություն: Սարքը հագեցած է լինելու 2Գբ օպերատիվ և 16Գբ ներկառուցված հիշողությամբ, MicroSD քարտի համար նախատեսված անցքով, HDMI ինտերֆեյսով, ունենալու է 802.11b/g/n WiFi և Bluetooth կապերի հնարավորություն, ինչպես նաև Beats Audio աուդիոհամակարգ: