Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Անօդաչու սարքը 2 ժամ շարունակ թռչել է օդաչուների միջոցով կառավարվող ինքնաթիռների հետ նույն բարձրության վրա
25/04/2014 10:55

Անօդաչու սարքը 2 ժամ շարունակ թռչել է օդաչուների միջոցով կառավարվող ինքնաթիռների հետ նույն բարձրության վրա

Փորձնական թռիչքի ժամանակ, որն իրականացվել է Ֆրանսիայի հարավում, nEURON անօդաչու սարքը 2 ժամ շարունակ թռչել է օդաչուների միջոցով կառավարվող ինքնաթիռների հետ նույն բարձրության վրա: Փորձարկմանը մասնակցել է նաև Falcon 7X ռեակտիվ ինքնաթիռը:

Ֆրանսիական Dassault Aviation ավիատիեզերական ընկերությունը նշել է, որ nEURON անօդաչու մարտական ինքնաթիռի այս ցուցադրական թռիչքն առաջինն էր պատմության մեջ: Թռիչքի ընթացքում այն կարողանում էր մանևրել և այդ ընթացքում որոշակի հեռավորություն պահպանել մյուս ինքնաթիռներից:

nEURON-ի առաջին թռիչքն իրականացվել է 2012 թվականի հունվարին: Անօդաչու սարքի կառուցմանը մասնակցել են ֆրանսիացի, իտալակցի, իսպանացի, հույն, ինչպես նաև շվեյցարացի մասնագետներ: nEURON-ի երկարությունը կազմում է 9.2 մետր, իսկ թևերի բացվածքը՝ 12.5 մետր: Անօդաչու ինքնաթիռն աշխատում է Rolls-RoyceTurbomeca Adour շարժիչի միջոցով, որը թույլ է տալիս մինչ 920 կմ/-ամ աևագություն զարգացնել: