Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Խելացի» հագուստ, որը մարդուն դարձնում է Wi-Fi միացման կետ
23/04/2014 10:15

«Խելացի» հագուստ, որը մարդուն դարձնում է Wi-Fi միացման կետ

Դիզայներ Բոռ Ակկերսդեյքը կարծում է, որ կրելի գադջեթներն այնքան էլ հարմար չեն անընդհատ օգտագործման համար, իսկ որպես այլընտրանքային տարբերակ առաջարկում է «խելացի» հագուստ կրել:

3D տեխնոլոգիաներով պատրաստված BB.Suit հագուստը, որը նախատեսված է փորձարկումների համար, իր մեջ պարունակում է հատուկ բաղադրիչներ, որոնք ապահովում են Wi-Fi, Bluetooth և NFC կապերի հնարավորություն ու հագուստի տիրոջը վերածում են ինտերնետի միացման շարժական կետի: 

Կոստյումի հնարավորությունները դիզայները ցուցադրել է SXSW 2014 կոնֆերանսի շրջանակներում, որտեղ մասնակիցները Google Maps-ի միջոցով կարող էին հետևել BB.Suit-ի շարժին և նրա միջոցով երգեր ներբեռնել հատուկ փլեյլիստ ստեղծելու համար:

Ներկայումս գույություն ունի BB.Suit հագուստի ընդամենը երկու նմուշ: Ակկերսդեյքը մեծ հույսեր ունի, որ ապագայում կկարողանա համագործակցել տեխնոլոգիական ընկերությունների հետ և ընդլայնել «խելացի» հագուստի արտադրությունը: