Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Land Rover-ը բացահայտել է Discovery Vision նոր կոնցեպտի գաղտնիքը
19/04/2014 15:53

Land Rover-ը բացահայտել է Discovery Vision նոր կոնցեպտի գաղտնիքը

Բրիտանական Land Rover ավտոմոբիլային բրենդը պաշտոնապես ներկայացրել է Discovery Vision կոնցեպտը: Այն հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, որոնք զգալիորեն կհեշտացնեն վարորդի և մեքենայի կառավարման համակարգի փոխազդեցությունը:

Մեքենայում ներկառուցված է հատուկ հեռակառավարման համակարգ, որը, սմարթֆոնի առկայություն դեպքում, թույլ է տալիս դրսից կառավարել մեքենան:

Պաշտոնական շնորհանդեսի նախաշեմին համացանցում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ նոր մոդելն ունենալու է «թափանցիկ կապոտ» անվանումը ստացած համակարգ, որի շնորհիվ դիմային ապակու վրա ներկառուցված դիսփլեյի վրա արտացոլվելու է ճանապարհը: Մեքենայում ներկառուցված բոլոր համակարգերը կառավարվում են ժեստերի ճանաչման հատուկ համակարգով:

Discovery Vision-ը ունենալու է նաև Laser Terrain Scanning համակարգ: Դրա միջոցով հակամշուշային լուսարձակներում ներկառուցված սենսորային լազերները դիսփլեյի վրա «նկարում են» տեղանքի ռելիեֆը: Wade Aid համակարգը «գուշակում» է ջրի խորությունը, որի միջով մեքենան պատրաստվում է անցնել, իսկ եթե այն անանցանելի է «խելացի» համակարգը վարորդին տեղեկացնում է այդ մասին:

Մեքենայի երկարությունը կազմում է 4.95 մ, լայնությունը՝ 2 մ, իսկ բարձրությունը՝ 1.86 մ: Այն նախատեսված է 7 հոգու համար, իսկ նստատեղերը պատրաստված են Foglizzo կաշվից`շքեղ, բայց միևնույն ժամանակ բավականին պրակտիկ օգտագործման համար: