Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ներկայացվել է երաժշտական նվագարկչով Wi-Fi երթուղղիչը (router)
16/04/2014 00:34

Ներկայացվել է երաժշտական նվագարկչով Wi-Fi երթուղղիչը (router)

Իսպանական Fon Wireless ընկերությունը Kickstarter հարթակում ներկայացրել է ամպային երաժշտական նվագարկչի ֆունկցիայով մինի-երթուղղիչը, որի արտադրության համար անհրաժեշտ 250 000 ԱՄՆ դոլարից ավելի քան 5 000-ն արդեն հավաքվել է: Նախագծի ֆինանսավորման փուլն ավարտվելու է մայիսի 15-ին:

Gramofon անվանումը ստացած սարքը գործարկելու համար անհրաժեշտ է երթուղղիչի միջոցով միացնել այն երաժշտական դինամիկներին և մեկ այլ Wi-Fi սարքի միջոցով ապահովել Gramofon-ի մուտքը համացանց:

Այնուհետև անհրաժեշտ է սմարթֆոնի միջոցով մուտք գործել Facebook-ի օգտահաշիվ և երգեր միացնել Spotify կամ WahWah անվճար առցանց ռադիոծառայության միջոցով:

Սարքի գինը Kickstarter-ում կազմում է 30-ից 60 ԱՄՆ դոլար: